«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանը կվիրահատվի «Դատապարտյալների հիվանդանոցում»

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանը կվիրահատվի «Դատապարտյալների հիվանդանոցում»

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը օգոստոսի 19-ին կվիրահատվի ոչ թե քաղաքացիական հիվանդանոցում, այլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, հայտնում է Panorama-ն:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:Նրանք հուլիսի 26-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում:

«Ես դեմ եմ, որ նա վիրահատվի դատապարտյալների հիվանդանոցում: Բայց նաև լսել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի ելույթը, որն ասել է, որ այնտեղ կա վիրահատարան և իրենք կարող են այդտեղ անցկացնել վիրահատություն», -հավելել փաստաբանը:

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դատարանը որոշումով երկու ամսով կալանավորվել է: Դատարանում Պավել Մանուկյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղքը: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի այս որոշումն ապօրինի է համարում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---