Շավարշ Քոչարյան. ԼՂ սահմանադրության մոդելի ընտրությունը կապված է արտաքին վտանգի հետ18 օգոստոսի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության նախագիծը, որն այժմ քննարկման փուլում է, ավելի նման է ամերիկյան սահմանադրությանը և ոչ թե ադրբեջանականին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Արցախի Սահմանադրության նախագիծը այժմ Ադրբեջանում քննարկման դրված Սահամանդրության նախագծի նման է, որը ենթադրում է ուժեղ նախագահական համակարգ, հայտնում է Panorama.am-ը: Քոչարյանն ասել է, որ ադրբեջանական ու ամերիկյան սահմանադրություններն անհամեմատելի են, քանի որ առաջինը բռնապետության սահմանադրություն է, իսկ երկրորդը՝ ժողովրդավարության: «Ամերիկյան մոդելը ժողովրդավարություն է հիմնված նախագահի ինստիտուտի վրա: Իսկ տվյալ պարագայում Ղարաբաղում ընտրել են այդ մոդելը: Երևի հիմնական գործոնը եղել է հենց այն արտաքին վտանգը, որը առկա է», -հավելել է Քոչարյանը: Օգոստոսի 16-ին հրապարակվել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում: Նախաբանում նշվում է, որ թեև ԼՂՀ 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Ասվում է նաև, որ այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հանրային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով և պետք է նպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ըստ հայեցակարգի, անցում է նախատեսվում նախագահական կառավարման համակարգի, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |