Հայոց ցեղասպանություն. Շարունակվում է «Զոհվածները անուններ ունեն» համահայկական ձեռնարկը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ www.inhomage,com կայքը շարունակում է «Զոհվածները անուններ ունեն» (Our Dead have Names) արշավը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել կայքի ստեղծող, անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Մտնելով կայք, յուրաքանչյուրը կարող է գրել այն մարդու անունը, որն իր կյանքը տվեց մեր հողերի համար: Ինչպես նշվում է «Հայոց ցեղասպանությունից փրկված որդիներին եւ դուստրերին ուղղված շտապ կոչում, 4000-ամյա պատմությունը զրոյի հավասարեցվեց մի քանի ամսվա ընթացքում ամենազազրելի ոճրագործության, որ կարող էր վերապրել ժողովուրդը` ցեղասպանության միջոցով: Ցեղասպանության, որն այսօր էլ շարունակում է վնասել այն պետության ագրեսիայով, որը չի ցանկանում ճանաչել ճշմարտությունը: Ցեղասպանություն, որի նպատակն էր ոչնչացնել հնադարյա հայ մշակույթը եւ հայերի գտնվելու հետքերն այդ հողի վրա: Հայկական սփյուռքն արդեն տարիներ շարունակ պայքարում է թուրքական պետական ծայրահեղականության դեմ, որի նպատակն է լռության մատնել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների արդարացի պահանջները:



Մենք, ինչպես բոլոր հայերը, ցանկանում ենք, որ անհերքելի ճշմարտությունը հաղթանակի: www.inhomage,com կայքում գրի առնելով զոհվածների անունները, մենք յուրօրինակ հուշարձան կստեղծենք նրանց եւ հավետ կպահպանենք նահատակների անունները: Մինչեւ 2015 թվականը մենք հուսով ենք գրանցել Հայոց ցեղասպանության մեկ միլիոն զոհերի անունները: Ժամանակն է, որ հայ ժողովուրդը կասեցնի բռնությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---