Ոստիկանությունը հերքում է հուլիսյան դեպքերից հետո աշխատողների մեծ արտահոսքի մասին լուրը19 օգոստոսի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է ծառայողների մեծ արտահոսքի մասին լուրերն` անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի նմանատիպ հայտարարությանը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից օգոստոսի 8-ին: Աշոտ Ահարոնյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ այս հայտարարության նպատակն «ակնհայտորեն բարի չէ. կրկին տարածվում է բոլորիս ծանոթ ապատեղեկատվությունը և խնդիրը դարձյալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է»: «Հարկ եմ համարում հիասթափեցնել Ենիգոմշյանին. ոստիկանությունը պրոֆեսիոնալ, ամուր կառույց է, իսկ հուլիսյան դրամատիկ դեպքերից հետո միակամ ու միասնական է ավելի, քան երբևէ, և դավադրաբար սպանված մեր ծառայակիցների արյունն ու հիշատակը առավել են ամրապնդել մեր միասնակությունն ու հավատարմությունն ընդհանուր գործին»,-ասվում է գրառման մեջ: Հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվել ու որոշ ժամանակ անց մահացել է ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ նույն օրը վիրավորված Գագիկ Մկրտչյանը ստացած վնասվածքներից կոմայի մեջ էր ընկել և 27 օր անց մահացավ հիվանդանոցում: Հուլիսի 30-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊՊԾ գնդի տարածքից արձակված դիպուկահարի կրակից մահացել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանը: «Իհարկե, ոստիկանությունում, ինչպես ցանկացած կառույցում, կադրերի շարունակական տեղաշարժ է. մարդիկ անցնում են ծառայության և ազատվում են ծառայությունից՝ գերազանցապես կենսաթոշակի անցնելով: Վիճակագրության սիրահարներին և առանձնապես կասկածամիտներին կարող եմ նաև այս գործընթացի վերջին ամիսների թվային պատկերը տրամադրել. այս տարվա ապրիլի 17-ից հունիսի 17-ը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 250 մարդ, հուլիսի 17-ից օգոստոսի 17-ը՝ 170 մարդ: «Ծառայողների մեծ արտահոսքի» մասին մտարկումների գնահատականը թողնում եմ մեր ողջամիտ համաքաղաքացիներին», ասվում է Ահարոնյանի գրառման մեջ: Ավելի վաղ Ենիգոմշյանը հայտարարել էր, որ ոստիկանների մահերի համար պատասխան տվողներ պետք է լինեն ու հավելել. «Բայց նաև պատասխան տվողներ պետք է լինեն ամբողջ Հայաստանում տիրող իրավիճակի համար: Եթե միայն այդ երկու մահերի համար պատասխանատվություններ փնտրվեն և օրենքի կիրառում լինի, ապա դա շարունակություն կլինի նույն այս անարդար իրադրությանը»: ՀԽ անդամի խոսքով, նախաքննությունը պետք է հաշվի առնի հանգամանքը, որ ինքնապաշտպանության արդյունքում է վիրավորումը կատարվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |