Գորան Լենմարկեր. Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի մասին խոսք անգամ չի կարող լինել

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոր պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող: Նոր պատերազմը նոր խնդիրներ կառաջացնի, կհանգեցնի փախստականների նոր բանակի առաջացմանն ու մարդկային զոհերի»,-ասվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցում, որ նախապատրաստել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, շվեդ պատգամավոր Գորան Լենմարկերը: Լենմարկերը գտնում է, որ ժամանակն աշխատում է հակամարտության կողմերի դեմ: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ուժով կամ երկակի չափանիշների հիման վրա, այլ միջազգային իրավունքի եւ եվրոպական արժեքների շրջանակներում: Հակամարտությունների կարգավորման եվրոպական մոդելը, որ հիմնվում է մարդու իրավունքների վրա, կարող է ծառայել Հարավային Կովկասի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման գործում կարող է օգտագործվել նաեւ մերձբալթյան հանրապետությունների փորձը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալի ժառանագություն է` Ադրբեջանն ու Հայաստանը, որ տարիներ շարունակ տառապել են օկուպացիայից եւ թշնամանքից, պետք է համոզված լինեն, որ պատմական իրողություններն այլեւս չեն կրկնվի»,-ասվում է զեկույցում:



Անդրադառնալով Հայաստանին` Լենմարկերը գտնում է, որ այդ երկիրը մտահոգված է ազգային անվտանգության հարցով.«Այդ երկիրը, որը դառը փորձ է կուտակել Օսմանյան, Ռուսական կայսրությունների եւ ԽՍՀՄ ժամանակ, լրջորեն մտահոգված է անվտանգության հարցով: Ադրբեջանի մասին Գ.Լենմարկերը գրում է.«Այդ երկրին գլխավորապես անհանգստացնում է անարդարությունը: Երկրի մի շատ կարեւոր մաս օկուպացված է եւ շուրջ մեկ միլիոն մարդ փախստականներ եւ բռնի տեղահանվածներ են դարձել, ուստի եւ ադրբեջանցիներն իրենց համարում են օկուպացիայի զոհ»: «Երկու կողմերը, թեկուզ եւ խոսում են հակամարտության պատմական արմատների մասին, տարբեր կերպ են մեկնաբանում նրա էությունը: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդհանուր հայտարարի գան անցյալում կատարված իրադարձություների շուրջ: Դա շատ կարեւոր է արդարության հասնելու համար»,-նշվում է զեկույցում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---