Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը

Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեռ» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ստացել է լիազորագիր, որով Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը, հայտնում է Aysor.am-ը:

Այս մասին հայտնել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն՝ ավելացնելով, որ լիազորագիրն արդեն հանձնվել է վստահված անձին: Նա նշել է, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի լիազորված անձի ինքնության վերաբերյալ:

ԱՆ Քրեակատարողական վարչությունը հաստատել է «Ծաղկահովիտ» գյուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրման առթիվ լիազորագիրը և փոխանցել Արայիկ Խանդոյանի պաշտպանին՝ Արայիկ Պապիկյանին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում: Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաև ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը:

Սակայն, ԲՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ եթե «Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանն իր թեկնածությունը կհանի:

Ծաղկահովիտում ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 18-ին: Առաջադրումների ժամկետն ավարտվում է օգոստոսի 19-ին, ժամը 18:00-ին։

Արայիկ Խանդոյանը մեղադրվոււմ է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Ընթերցեք նաև. Արայիկ Խանդոյանն ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԲՀԿ-ականը պատրաստ է հանել թեկնածությունը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---