ՌԴ ՊՆ-ն հերքել է Հալեպին ավիահարվածներ հասցնելու մասին լուրերը

ՌԴ ՊՆ-ն հերքել է Հալեպին ավիահարվածներ հասցնելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները սիրիական Հալեպի Ալ Քվաթերջի շրջանին օգոստոսի 17-ին ավիահարվածներ հասցնելու մասին:

«Մենք բազմիցս ենք ասել, որ Սիրիայում գործող ռուսական օդուժը երբեք չի թիրախավորում օբյեկտներ, որոնք գտնվում են բնակելի տարածքներում: Առավել ևս դա վերաբերում է արևմտյան ԶԼՄ-ների հիշատակած Հալեպ քաղաքի Ալ Քվաթերջի շրջանին, որը հարում է վերջերս ռուսական հումանիտար նախաձեռնության շրջանակում տեղաբնակների անվտանգ ելքի համար բացված միջանցքներին »,-ասել է լրագրողներին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել շաբաթական մարտական գործողությունների 48-ժամանոց պարտադիր դադար հաստատել, որը թույլ կտա օգնություն հասցնել բնակչությանը Հալեպում, ինչպես նաև կդրդի «Մոսկվային ու Վաշինգտոնին շուտափույթ պայմանավորվածության հասնել հրադադարի վերաբերյալ»: Պան Գի Մունի զեկույցը կքննարկվի ՄԱԿ ԱԽ նիստում օգոստոսի 22-ին:

Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---