Բորդյուժա. ՀԱՊԿ-ը դեմ չէ անդամ երկրների գործակցությանն այլ միավորումների հետ

Բորդյուժա. ՀԱՊԿ-ը դեմ չէ անդամ երկրների գործակցությանն այլ միավորումների հետ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` ՀԱՊԿ-ը, դեմ չէ անդամ երկների փոխգործակցությանն այլ պետությունների և միավորումների հետ, եթե դա չի հակասում նրանց պարտավորություններին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանն Աֆղանստանի, Պակիստանի և Տաջիկստանի հետ, որը ՀԱՊԿ անդամ է, ահաբեկչության դեմ պայքարի համակարգող մեխանիզմ է ստեղծել: Ըստ չինական կողմի, նման կառույցի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ահաբեկչությունը ակտիվացել է և ծայրահեղականության հետ մեկտեղ լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի երկրների համար:

Բորդյուժան նման մեխանիզմի ստեղծումը դրական է գնահատել: «Մենք կողմ ենք, որպեսզի համագործակցությունն, այդ թվում, ռազմական ոլորտում, իրավապահ, քաղաքական ոլորտներում, իրականացվի բոլոր հարևան երկրների հետ: Գլխավոր սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք, որպեսզի մյուս երկրների, դաշինքների, հետ հարաբերությունները չվնասեն ՀԱՊԿ շրջանակում դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններին, ինչը և արվում է: Ուստի մենք ողջունում ենք ցանկացած շփում, այդ թվում անվտանգության ոլորտում»,-ասել է նա:

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստն անցել է Երևանում, որին մասնակցել են մի շարք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, մասնավորապես` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Թասմագամբետովը, Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեի Ռայկովը, Ղրղըզստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռաիմբերդի Դույշեմբիևը, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչության փոխնախարար Աբդուլխոշիմ Գուլոմզոդան։ Երևան են ժամանել նաև ՀԱԿՊ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---