Օգոստոսի 21-ին Բերդում կանցկացվի Մեղրի և հատապտուղների փառատոն19 օգոստոսի 2016 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Մեղրի և հատապտուղների 5-րդ ամենամյա փառատոնը տեղի կունենա Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 21-ին: Այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները և ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Նարեկացի նվագախմբի բարեգործական համերգները։ Մեղրի և հատապտուղների փառատոնը տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, և փառատոնին մասնակցությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակչությանը զորակից լինելու յուրովի միջոց է։ Բերդ քաղաքը՝ շրջակա 16 գյուղերի հետ, հանդիսանում է Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը և ունի 185 կմ սահման Ադրբեջանի հետ։ Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի և Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է` նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։ Փառատոնը կազմակերպվում է Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |