ԿԳ նախարար. Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ միջին մասնագիտական կրթության մեջ երկակի մասնագիտությունները շատ կարևոր են19 օգոստոսի 2016 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նախարարը նշել է, որ սա հերթական քննարկումն է` նոր ուսումնական տարվանն ընդառաջ. յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին սկսվում են օգոստոսյան քննարկումները: Բարձրացված հարցադրումները հիմնականում նույնն են` ի՞նչ խնդիրներ ունեն ուսումնական հաստատությունները, ինչպե՞ս են տարին սկսելու, հատկապես ի՞նչ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել, հայտնում է Yerkir.am-ը: «Միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկը երկրում պետք է շատ կարևոր ֆունկցիա կատարի, այն պետք է կարողանա մեր բնակչության կապն ապահովել աշխատաշուկայի հետ: Ոլորտում խնդիր կա մասնագիտությունների հարցում, քանի որ ուսանողներն ավարտելուց հետո չեն կարողանում աշխատաշուկայում գտնել աշխատանք, և քոլեջները հաճախ սկսում են ծառայել դեպի բուհ անցումային փուլին և ոչ թե առանձին մասնագիտական որակ են տալիս»,- ասել է նախարարը: Միջին մասնագիտական կրթության ոլորտի հզոր խաղաքարտը, ըստ նրա, այն է, որ երիտասարդը, երկու տարի սովորելով, ստանում է մասնագիտություն, որի միջոցով էլ հետո կայանում է աշխատաշուկայում: «Մեր ժողովրդի մեջ կա մի մտածողություն, թե կրթությունը պետք է լինի արագ, անընդհատ ու շարունակական, և պարտադիր կրթության մեջ նույնիսկ մագիստրատուրան են մտցրել հիմա: Միջին մասնագիտականների համար շատ կարևոր է, որ իրենք համոզմունք ունենան, որ ավարտական ձևաչափ են ստանում, իսկ ուսանողը պետք է կյանքում իրեն փորձեն, և եթե փորձի ժամանակ զգա, որ ունի բարձրագույն կրթության կարիք, նոր միայն կարող է բակալավր կամ ևս մեկ աստիճան ավելի բարձր սովորել»,- նշել է Մկրտչյանը: Ըստ նրա` պետք է կարողանալ աշխատել նաև աշխատաշուկայի հետ, չնայած այն հանգամանքին, որ երկրի աշխատաշուկան ձևավորման բարդ գործընթացի մեջ է: Սակայն, նախարարի համոզմամբ, գոնե այն ոլորտներում, որտեղ կայացած աշխատաշուկա ունենք, պարտավոր ենք կապը հզորացնել: Նա նշել է նաև, որ ապրիլյան դեպքերից հետո պետք է վերանայվի նաև մասնագիտությունների ցանկը: «Այս ընթացքում հասկացանք, որ միջին մասնագիտական կրթության մեջ երկակի մասնագիտությունները շատ կարևոր են, օրինակ` հրետանու, տրակտորիստի մասնագիտությունները: Երիտասարդները, որոնք զորակոչվում են բանակ, պետք է ավելի խորը գիտակցված մասնագիտական կրթություն ունենան, հատկապես` զրահատեխնիկային տիրապետելու համար»,- ասաց նախարարը: ՀՀ-ում գործում են 80 միջին և 27 նախնական մասնագետական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, որոնցում սովորում է համապատասխանաբար մոտ 28000 և 6500 ուսանող' հումանիտար, մանկավարժական, առողջապահական, տնտեսագիտական, արվեստի, տեխնիկական, տեխնոլոգիական մասնագիտական ուղղություններով: Շրջանավարտներին շնորհվում է արհեստավորի և մասնագետի որակավորում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |