«Հայ Դատը» չի հավատում Նոբելյան դափնեկիրների անկեղծությանը

PanARMENIAN.Net - Եթե Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրների անունից գրված ուղերձը, որի նախաձեռնողը Դեվիդ Ֆիլիպսն է, անկեղծ լիներ, ապա այն պետք է տարածվեր հայկական մամուլի, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների միջոցով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ ուղերձում դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար մեղքը հավասարապես վերագրվում է Հայաստանին եւ Թուրքիային: «Մենք բոլոր հիքմերն ունենք չհավատալու Ֆիլիպսին, որը տխրահռչակ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ էր եւ որի ներկայիս գործունեությունն ուղղված է նրան, որ ցանկացած ճանապարհով կասեցվի 106-րդ բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում»,-ընդգծել է Մանոյանը:



Հիշեցնենք, որ «Էլի Վիզելի հանուն մարդկության հիմնադրամը» հրապարակել է Նոբելյան 53 դափնեկիրների ստորագրած հաշտեցման ուղերձը, ուղղված Հայաստանին եւ Թուրքիային: Ակցիայի նախաձեռնողը Հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Ֆիլիպսն էր, որը նախկինում համակարգում էր հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---