Պուտինը դիվերսիան Ղրիմում բացատրել է «Մինսկի պայմանավորվածությունների» ձախողմամբ19 օգոստոսի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ղրիմում դիվերսիայի փորձը Կիևը ձեռնարկել է` չցանկանալով կամ չկարողանալով իրագործել Մինսկի պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում Անվտանգության խորհրդի նիստում: «Պարզ է, ինչու է դա արվել` Ուկրաինայում չեն ցանկանում, կամ չեն կարողանում ինչ-ինչ նկատառումներով կատարել Մինսկի պայմանավորվածությունները»,-ասել է Պուտինը: Նա ենթադրել է նաև, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարողանում բացատրել իրենց քաղաքացիներին «զգալի բացթողումները սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտում»,-ասել է նա: Պուտինը նշել է, որ հուսով է, որ Ուկրաինայում կգերիշխի սթափ բանականությունը` Մոսկվան չի պատրաստվում կապերը խզել Կիևի հետ, չնայած վերջինս չի «ցանկանում լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ունենալ»: «Կստեղծենք բոլոր պայմանները շփումների համար»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն: Օգոստոսի 10-ին Ղրիմում դիվերսիաներ նախապատրաստելու գործով 9 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ իրավապահ մարմիններում:«Այսօրվա դրությամբ ձերբակալվել է արդեն 9 մարդ, որից 2-ը կալանավորվել է: Առաջիկա 24 ժամում նրանց մեղադրանք կներկայացվի ահաբեկչության կազմակերպման և ահաբեկչական գործունեությանը նպաստելու հոդվածներով»,-ասել է աղբյուրը: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ 2 անձ, որոնց ավելի ուշ են ձերբակալել, թերակղզու բնակիչներ են, որոնք վերջերս են ՌԴ քաղաքացիություն ստանցել: Ավելի վաղ Սիմֆերոպոլում դիվերսիա նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել էին Ուկրաինայի Զապորոժիեի մարզի բնակիչներ Եվգենիա Պանովան և Ղրիմի բնակիչ Անդրեյ Զախտեյը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |