Թալիբները շրջան են գրավել Աֆղանստանի հյուսիս-արևելքում![]() 20 օգոստոսի 2016 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 20-ին գրավել են Աֆղանստանի Քունդուզ գավառի Խանաբադ շրջանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին AP-ի վրա հղումով: Թալիբները գրոհել են վարչական շրջանը մի քանի ուղղություններից, հայտնել է գործակալությանը իշխանությունների ներկայացուցիչ Մոհամմադուլա Բահեջին: Բանակն արդեն պատասխան գործողություն է ծրագրում: Իրենք թալիբները հայտարարել են, որ գրավել են շրջանն ամբողջությամբ` զենքով և ռազմատեխնիկայով: 2015-ին թալիբների ձեռքում էր հայտնվել Քունդուզ գավառի համանուն մայրաքաղաքը, սակայն շուտով քաղաքը կրկին հայտնվեց աֆղանական բանակի հսկողության տակ: Բանակը դիմակայում է թալիբներին երկրի 34 շրջաններից 15-ում: Աֆղանստանում վերջին շրջանում աճել է «Իսլամական պետության» խմբավորման ազդեցությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |