Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով վարչապետի աշխատակազմի 18 անդամ է ձերբակալվել

Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով վարչապետի աշխատակազմի 18 անդամ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանի որոշմամբ հեղաշրջման փորձի գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել է երկրի վարչապետի աշխատակազմի 18 անդամ: Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպիչ են համարում իսլամական քարոզիչ Ֆեթուալլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հեղաշրջման անհաջող փորձից հետո վարչապետի աշխատակազմի ավելի քան 250 աշխատակից է ազատավել պաշտոններից:

Հուլիսի լույս 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական առճակատումը ծավալվեց Անկարայում և Ստամբուլում: Զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Ապստամբությունը ձախողվեց:

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրել են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Ինքը Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հայտարարել, որ մեղսակից չէ դրան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---