Կիրո Մանոյան. Թուրքիային հարկավոր է ներկայացնել ոչ միայն բարոյական, այլ նաեւ տարածքային պահանջներ

PanARMENIAN.Net - «Ներկայումս հարցը ոչ այնքան Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ է, այլ նրանում է, որ ճանաչվի թուրքական կառավարության պատասխանատվությունը այդ ոճրագործության համար»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ Թուրքիան ներկայումս փորձում է բարձրացնել իր արժեքը ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ եվրոպական հանրության համար: «Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդ առումով հստակ է եւ ճիշտ` մենք նախապայմաններ չենք դնում եւ գտնում ենք, որ սահմանի բացումը չպետք է կապվի Հայոց ցեղասպանության հետ, թեեւ ՀՅԴ-ն համարում է, որ եթե ինչ-որ մեկն իրավունք ունի նախապայմաններ թելադրել, ապա դա Հայաստանն է, այլ ոչ թե Թուրքիան: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ մեր կառավարությունը ճիշտ ուղու վրա է»,-ընդգծել է Մանոյանը:



Նա նաեւ հավելել է, որ ՀՅԴ-ն գտնում է, որ Թուրքիային հարկավոր է ներկայացնել ոչ միայն բարոյական, այլ նաեւ տարածքային պահանջներ: «Թուրքիան խնդիրներ ունի բոլոր սահմանամերձ երկրների հետ` Հայաստանի, Հունաստանի, Իրաքի: Վաղ թե ուշ այդ պահանջները կներկայցվեն»,-ասել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---