Պենտագոնի կոչը Սիրիայի բանակին`ձեռնպահ մնալ մարտերից ԱՄՆ ուժերի մոտակայքում20 օգոստոսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Էլ Հասակա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո Պենտագոնը զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին ձեռնպահ մնալ մարտական գործողություններից ԱՄՆ և նրա դաշնակիցների ուժերի մոտակայքում, գրում է «Կոմերսանտը» Wall Street Journal-ի վրա հղումով: «Մենք շատ լուրջ ենք դիտարկում այն դեպքերը, երբ կոալիցիայի զինվորականները հայտնվում են ռիսկային իրավիճակում, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում նրանց ինքնապաշտպանության իրավունքին»,-մեջբերում է թերթը մամլո քարտուղարի խոսքերը: Պենտագոնի կապիտան Ջեֆ Դևիսը նշել է. «Մենք պարզ հայտարարել ենք, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն կպաշտպանի ցամաքային ուժերին սպառնալիքի դեպքում»,-ասել է Դևիսը: Օգոստոսի 19-ին F-22 Raptor ամերիկյան երկու կործանիչները դուրս են մղել Էլ Հասակա քաղաքի օդային տարածքից սիրիական ՌՕՈւ երկու ինքնաթիռ: Սիրիական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ չեն հասցրել և ոչ մի գործողություն չեն իրականացրել, այլ ուղղակի փորձել են հատել օդային տարածքը, սակայն ամերիկացի օդաչուները խնդրել են նրանց հեռանալ այդ շրջանից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում կարող են համաձայնագիր ստորագրել, որը կկարգավորի ՌԴ ՊՆ և Պենտագոնի գործողություններն ու համակարգումը Սիրիայում: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |