Թուրքիայի վարչապետը չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի անցումային կառավարությանը20 օգոստոսի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մասնակցել անցումային կառավարության աշխատանքին: Այդ մասին Յիլդիրիմը հայտարարել է արևմտյան երկրների լրագրողներին Ստամբուլում: Նա նշել է նաև, որ Ասադը չպետք է մասնակցի Սիրիայի քաղաքական ապագային, հայտնում է ՌԻԱ Նովոստին Assosiated Press-ի վրա հղումով: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան առաջիկա ամիսներին մտադիր է ակտիվացնել ջանքերը Սիրիայի գծով` դադարեցնելու համար արդեն մոտ 5 տարի տևող արյունահեղությունը և կանխելու համար երկրի տրոհումը: Մասնավորապես, նա նկատի ուներ քրդերի գործողությունները, որոնք փորձում են վերահսկողություն հաստատել է Թուրքիային սահմանակից շրջաններում: Սիրիայում անցումային կառավարության ձևավորումն ամրագրված է Ժնևում միջսիրիական բանակցությունների ապրիլյան փուլի եզրափակիչ փաստաթղթում, որտեղ նշված են բոլոր մասնակիցների ընդհանուր դիրքորոշումները Սիրիայում անցումային կառավարության վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, անցումային կառավարությունը Սիրիայում պատասխանատու է լինելու անկախության, երկրի միասնության և տարածքային ամբողջականության պահպանման համար: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |