Քրդերի ջոկատները գրոհում են սիրիական Էլ Հասակեն22 օգոստոսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - YPG քրդական ջոկատները կրկին գրոհում են կառավարամետ միավորումների դիրքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Գրոհից առաջ քրդերը կոչ են արել կառավարամետ ուժերին հանձնվել: Ըստ Reuters-ի աղբյուրների, հարձակումը սկսվել է օգոստոսի 22-ին` կեսգիշերից հետո Նաշվա շրջանում` կառավարական շենքերի հարևանությամբ: «Ֆրանս պրես» գործակալությունը հայտնել է, որ կառավարամետ սիրիական միավորումներն ու քրդական ջոկատները Ռուսաստանի աջակցությամբ պայմանավորվել են հրադադարի մասին, որը պետք է ուժի մեջ մտնի օգոստոսի 24-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական ինքնաթիռները գրոհել են քրդերի դիրքերը Էլ Հասակեում: Այս ավիահարվածն առաջինն էր 5 տարվա ընթացքում: «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչ Իբրահիմ Իբրահիմը հայտարարել էր, որ հարվածների արդյունքում զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել |