Դավիթ Սանասարյանի պաշտպանը կդիմի վճռաբեկ, հետո` Եվրոպական դատարան22 օգոստոսի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Գրավի դիմաց ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է դիմել վճռաբեկ դատարան, այնուհետև՝ Եվրոպական դատարան՝ վերջինիս կալանքի ապօրինությունը հաստատելու նպատակով, հայտնում է Aysor-ը: «Գտնում ենք, որ կալանքը ապօրինի էր: Բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան, այնուհետև Եվրոպական, եթե վճռաբեկը մերժի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արա Ղարագյոզյանը: Նրա խոսքով՝ Դավիթ Սանասարյանի թե՛ կալանքը, թե՛ գրավի դիմաց ազատ արձակումը քաղաքական որոշում է եղել: Վերջինս տեղեկացրել է, որ իր հաջորդ քայլը լինելու է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեկան դատարանը որոշում կայացրեց մեկուկես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |