29 հոկտեմբերի 2002 - 22:50 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՇՓՈՒՄՆԵՐ
Ադրբեջանի Միլլի մեջլիսում այսօր բարձրացվել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների միջեւ շփումների դադարեցմանն ուղղված իրավական ռեժիմի կազմավորման անհրաժեշտության հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, որպես նախաձեռնող հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի «Անա Վեթեն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորներից մեկը: