Մերկելը խելամտության կոչ է արել գերմանաբնակ թուրքերին23 օգոստոսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել երկրի ազգությամբ թուրք քաղաքացիներին լոյալ վերբերմունք դրսևորել Գերմանիայի հանդեպ: «Գերմանիայում վաղուց բնակվող ազգությամբ թուրք քաղաքացիներից մենք ակնկալում ենք բարձր մակարդակի լոյալ վերաբերմունք մեր երկրի հանդեպ: Հանուն դրա մենք փորձում ենք բաց լինել նրանց իղձերի համար և հասկանալ նրանց»,-ասել է Մերկելը Ruhr Nachrichten թերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ կառավարությունը «սերտ շփում ունի ներգաղթյալների միավորումների հետ», հայտնում է Deutsche Welle-ն: Թուրքիայում ներքաղաքական բախումներով պայմանավորված`Մերկելը խելամտության կոչ է արել ծագումով թուրք քաղաքացիներին: «Խոսքի և ցույցերի ազատությունը Գերմանիայում տարածվում է բոլոր նրանց վրա, ով ապրում է այս երկրում, սակայն բոլոր քաղաքացիներն, անշուշտ, բոլոր տարաձայնությունները պետք է խաղաղ ճանապարհով լուծեն»,-ասել է նա: Թուրքիայի նախագահ էրդողանի կողմնակիցների վերջին բազմամարդ հանրահավաքները ԳԴՀ-ում, այդ թվում Քյոլնում, քաղաքական բավաեճի առիթ դարձան Գերմանիայում: Քրիստոնյա-դեմոկրատական միության որոշ ներկայացուցիչներ պահանջեցին երկքաղաքացիության չեղարկում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |