ԱՄՆ հայ համայնքը նախագահի թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու23 օգոստոսի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի հիմնական մասը դեռևս չի կողմնորոշվել թե ում է աջակցելու առաջիկա Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում, հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: «Հայերն այս անգամ որևէ խոստումներ չեն ակնկալելում»,-հավելել է նա: Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կածեն իրենց խոստումները, սակայն, այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու. «Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկայն հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ»: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Մինչ ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է խորհել, թե ում աջակցել առաջիկա ընտրություններում, Միացյալ Նահանգներում թեժ քննարկումներ են ընթանում պաշտոնական Մոսկվայի կողմից հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու վերաբերյալ, ինչի արդյունքում նվազել էր ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների թիվը: Նախորդ շաբաթ Թրամփը ստիպված էր աշխատանքից ազատել իր նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորդին, ով մեղադրվում էր տարիներ առաջ Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի վարչակազմից խոշոր գումարներ ստանալու մեջ: Ակնհայտորեն մեղմացել է նաև Թրամփի հայտարարությունների ոճը: «Երբեմն, բանավեճով տարված, ճիշտ բառեր չես օգտագործում... կհավատաք ինձ թե ոչ, բայց ես զղջում եմ, որ դրանով կարող էի անձնական ցավ պատճառել որոշ մարդկանց», - ասել էր Թրամփը: Մինչդեռ Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմակիցներին Թրամփի խոսքերը չեն համոզում: Մասնավորապես, Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ռոբի Մուքը կարծում է, որ չնայած Մանաֆորդը լքեց Թրամփի շտաբը, Կրեմլի մասնակցությունը պահպանվում է.«Դոնալդ Թրամփը պետք է մեզ բացատրի, թե որ չափով է Կրեմլի ձեռը խառնված նրա նախընտրական պայքարում: Ֆինանսական հետաքրքրությունների մի ամբողջ ցանց կա, որը չի բացահայտվել»: Հատկանշական է, որ Թրամփը նաև կարող է հրաժարվել նախընտրական բանավեճից Քլինթոնի հետ, պատճառաբանելով իր որոշումն այն փաստով, որ երեք բանավեճերից երկուսը համընկնում են կարևոր ֆուտբոլային խաղերի հետ: Ավելի վաղ Forbes-ը գրել էր, որ համընդհանուր ընտրություններում կարևորագույն գործոններից մեկը կդառնա ազգային լոբբինգը: Թեկնածուները կձգտեն ստանալ այն ազգային համայնքների աջակցությունը, որոնք ունեն լուրջ ընտրական և ֆինանսական ռեսուրսներ: Հիմնական պայքարն այդ ճակատում կծավալվի իռլանդական, հրեական ու հայկական համայնքների ձայների համար, որոնց հանդեպ հետաքրքրությունը մեծ է, քանի որ նրանք կոմպակտ բնակեցված են առանցքային նահանգներում և ինստիտուցիոնալ կազմակերպվածության բարձր մակարդակ ունեն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |