Թեհրանը չի արգելել ՌԴ ավիացիային թռիչքներ կատարել Համադան ռազմակայանից23 օգոստոսի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը չի արգելել Մոսկվային օգտագործել Համադան ավիաբազան Սիրիայում թռիչքներ իրականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Նա նշել է, որ Իրանը չի տրամադրել ավիաբազան Ռուսաստանին` ընդգծելով, որ «դա ժամանակավոր է և ռազմակայանն օգտագործվում է միայն ինքնաթիռների լրացուցիչ լիցքավորման համար»: Լարիջանին նշել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է օգտվել Համադանի ավիաբազայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Ռուսական օդուժն օգտագործել է Համադան ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» |