Մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից![]() 23 օգոստոսի 2016 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «2014-ին այդ ցուցանիշը Հայաստանում եղել է 18,5 պրոմիլե, 2015-ին` 12: Չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, այդ ցուցանիշը 2 անգամ բարձր է, քան Եվրամիության երկրներում»,-ասել է Խաչատրյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Ըստ նրա, Հայաստանում նախատեսվում է լայնածավալ սքրինինգային ծրագիր իրականացնել 12-15 տարեկան աղջիկների շրջանում: «Այդպիսի միջոցառումները լուրջ նյութական ներդրումներ են պահանջում, մասնավորապես, վերարտադրողական առողջության պահպանման տարբեր ծրագրերի համար նախատեսվում է 12 մլրդ դրամ»,-ասել է Խաչատրյանը: «Մանկական մահացությունը Հայաստանում 2014-ին և 2015-ին կազմել է 7,8 պրոմիլե: Մոր կամ մանկան մահվան յուրաքանչյուր դեպք առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է հայտնվում և ուսումնասիրվում է հատուկ հանձնաժողովի կողմից»,-ասել է նախարարը: Վերջին ամիսներին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գրանցվել է հետծննդյան շրջանում գտնվող կանանց մահացության մի քանի դեպք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |