ԶԼՄ-ներ. Սիրիական Էլ Հասակեի մատույցներում 230 զինծառայող և աշխարհազորային հանձնվել է քրդերին23 օգոստոսի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները «Ասաիշ» զինված խմբավորման հետ միասին Սիրիայի արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա պատանդ են վերցրել 230 սիրիացի զինվորի և սիրիական ժողովրդական աշխարհազորի մարտիկների, հայտնում է Tert.am-ը ANFNews-ի վրա հղումով: Քրդական լրատվական գործակալության տվյալներով՝ օգոստոսի 21-ին քրդական ջոկատներին հաջողվել է շրջապատել կառավարական զորքերի և աշխարհազորայինների զինծառայողներին Էլ Հասաքեի արևելքում: Մեկ օր դիմադրությունից հետո 230 զինծառայող և աշխարհազորային զենքով հանձնվել է: Սիրիական բանակի հրամանատարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այդ տեղեկությունը: Քրդական ջոկատների և կառավարական զորքերի միջև մարտերն Էլ Հասակեում սկսվել են օգոստոսի 16-ին: Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ քրդերը հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա և փորձել են գրավել քաղաքը: Սիրիական ռազմաօդային ուժերն իրենց հերթին երկու անգամ հարվածներ են հասցրել քրդական զինված խմբավորումների դիրքերի վրա: Սիրիական Էլ Հասակե քաղաքում, չնայած ընթացող ծանր մարտերին, դեռևս 60 հայ ընտանիք է մնում: Ղամիշլիի Ազգային առաջնորդարանի տնօրինությունը համապատասխան կարգադրություններ է արել և նրանք պատրաստ են ընդունել այն հայերին, որոնք կցանկանան հեռանալ Էլ Հասակեից: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ քրդերին զորակցելու նպատակով հատուկ կործանիչներ է գործուղելու: Մոտ 2 տարի առաջ, երբ ԻՊ խմբավորումը մտավ Էլ Հասակե, տեղի հայերը ստիպված եղան հեռանալ քաղաքից և ժամանակավորապես հաստատվել Ղամիշլիում, որն ավելի ապահով և խաղաղ շրջան է համարվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |