«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը կմնա կալանքի տակ. Միջնորդությունը մերժվել է23 օգոստոսի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբանի ներկայացրած կալանքի դեմ բողոքի միջնորդությունը, հայտնում է Aysor-ը: Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Հարություն Բաղդասարյանը նշել են, որ դատարանից այլ որոշում չէին էլ սպասում: «Արամը ինչպես միշտ ուժեղ էր: Բոլորին կոչ արեց լինել ուժեղ և չվհատվել»,- լրագրողներին է ասել Հարություն Բաղդասարյանը: Վերջինս փոխանցել է, որ Արամ Մանուկյանը դատարանում ելույթ է ունեցել և միայն մի բան է նշել, թե չի հասկանում դատարանը ինչում է իրեն մեղադրում: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, որոնք վիրավորվել էին խմբի հանձնվելուց օրեր առաջ, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |