Ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա նվազել է 35%-ով24 օգոստոսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Կազմակերպված հանգստի մեկնող ռուս զբոսաշրջիկների քանակը Թուրքիայում 2016-ին նվազել է 35%-ով 2015-ի առաջին 7 ամիսների ցուցանիշների համեմատ: Բացի այդ, 15 %-ով նվազել է զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա Գերմանիայից: 8,2 %-ով նվազել է կազմակերպված զբոսաշրջիկների հոսքը Բուլղարիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից` 6,8 %-ով, Նիդերլանդներից` 2,5 %-ով: Բացի այդ, Անթալիայում կտրուկ նվազել է նաև ինքնուրույն ժամանող զբոսաշրջիկների քանակը: Ըստ փորձագետների, հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների հոսքն այդ հանգստավայրում նվազել է 48 %-ով` 2015-ի նույն շրջանի համեմատ: Մասնագետները կարծում են նաև, որ օգոստոսին Անթալիա կայցելի 710.00 հանգստացող: 2015-ի նույն ամսում այդ հանգստավայրում հանգստացել է 1,3 մլն մարդ: 2015-ի 8 ամսում Անթալիայում է հանգստացել 7,4 մլն մարդ: Իսկ 2016-ին այդ նույն ցուցանիշը կկազմի մոտ 3,9 մլն, կարծում են Turizmdatabank-ի վերլուծաբանները, հայտնում է Lenta.ru-ն: Հուլիսի վերջում ՌԴ զբոսաշրջիկների ասոցիացիան հայտնեց Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների քանակի 8-անգամյա անկման մասին: 2015-ի 1,5 մլն ռուս հանգստացողի դիմաց 2016-ի նույն ժամանակահատվածում հանգստացողների քանակը նվազել է մինչև 184.000: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |