Սուրբ Աստվածամոր տաճարում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց պատարագ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդաց Դիժոնի արքեպիսկոպոս Միշել Կոլոնին, ներկա էին ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ եւ օտար հավատացյալներ:



Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում ապրիլի 21-ին եւ 22-ին Ժխտողականության դեմ պայքարի հայկական երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչեւ 21-րդ դարի մի այլ` Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաեւ թուրք ազգայնամոլների հերթական զոհի` հասարակական գործիչ եւ լրագրող Հրանտ Դինքի մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---