Թուրքական ԶԼՄ-ներ. Պուտինը կմեկնի Անթալիա` ֆուտբոլ դիտելու24 օգոստոսի 2016 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Dogan լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա՝ Անթալիա քաղաքում հետևելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ նույն աղբյուրի՝ ֆուտբոլային հանդիպումը Անթալիայում դիտելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքական մամուլը ավելի վաղ հաղորդել էր, որ ընկերական խաղը կայանալու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ՝ որպես ևս մեկ քայլ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: 2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումից հետո երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 9-ին: Ըստ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի, Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ֆորմատ ստեղծելու մասին, ինչը շատ կարևոր քայլ է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |