Ադրբեջանական գերությունից վերադարձված Աղեկյանը կհետազոտվի հիվանդանոցում24 օգոստոսի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերությունից օգոստոսի 23-ին վերադարձված Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանին օգոտոսի 24-ի առավոտյան տեղափոխել են հիվանդանոց՝ ամբողջական և բազմակողմանի հետազոտության ենթարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, հայտնում է Tert.am-ը: Ըստ նրա, հետազոտություններից հետո արդեն նոր պատասխանները կլինեն, իսկ նախնական զննում կատարվել է և արտաքինից տեսանելի ոչինչ չի հայտնաբերվել։ «Նախնական զննում կատարվել է, արտաքին վնասվածքներ և հետքերը նայել են և տեսանելի ոչինչ չի եղել, ֆիզիկական առողջական վիճակը նորմալ է: Ընտանիքի անդամներին հանձնվել է և համապատասխան մարմինների հսկողության տակ առավոտյան տեղափոխել են հիվանդանոց»,-ասել է նա: Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ, Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7-ին: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը: Նա վերադարձվել է հայրենիք օգոստոսի 23-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |