Չինական կողմը հետաքրքրված է հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ24 օգոստոսի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 22-ին հանդիպել է ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ցյան Կեմինին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, չինական «CCECC» կազմակերպության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ: Նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունելով Ցյան Կեմինին՝ ընդգծել է, որ տրանսպորտի և կապի ոլորտում հայ-չինական հարաբերություններն օրեցօր ավելի են զարգանում: «Մի քանի տարի շարունակ չինական մի շարք կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության ոլորտում փորձում էին իրականացնել տարբեր ծրագրեր և, վերջապես, այս տարի դա հաջողվեց: Մենք այսօր աշխատում ենք «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ, իսկ ավելի երկար տարիներ համագործակցել ենք նաև «CCECC» կազմակերպության հետ», - ասել է Գ. Բեգլարյանը: ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ց. Կեմինը նույնպես կարևորել է վերջին շրջանում երկու երկրների համագործակցության ձեռքբերումները հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։ «Համագործակցության լավագույն հնարավորություն է այն, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» կազմակերպությունը տենդեր է շահել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նախագծում: Չինական կողմը ժամանակին և որակյալ կիրականացնի այդ աշխատանքը, և մենք ակնկալում ենք հայկական կողմի համակողմանի աջակցությունը», - նշել է Ց. Կեմինը: Կողմերն անդրադարձել են նաև Մետաքսի ճանապարհի վերականգնման կարևորությանը և այն դերին, որ որպես տրանսպորտային հանգույց ունի Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տարածաշրջանում։ Չինական կողմը նաև նշել է, որ հետաքրքրված են հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ: Հանդիպման ավարտին ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը վստահեցրել է, որ հայկական կողմը ևս շահագրգիռ է երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում փոխշահավետ, արդյունավետ և երկարատև համագործակցությամբ, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |