ANCA-ն անց է կացնում «Քվեարկիր արդարության համար» ակցիան` ցեղասպանություններին վերջ դնելու նպատակով

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ապրիլի 20-30-ը անց է կացնում «Քվեարկիր արդարության համար» համազգային ինտերնետ-ակցիա: Ակցիան կոչված է կասեցնելու ցեղասպանությունների շարքը: Տասնօրյա ծրագիրն անց է կացվում MySpace եւ Facebook կայքերի ակտիվ մասնակցությամբ, ԱՄՆ-ի հայկական եւ իրավապահ կազմակերպությունների օգնությամբ: Ամբողջ երկրի համալսարանական ավաններում տարածվել են շուրջ 100 հազար փոստային բացիկներ: Ցանկացողները կարող են մասնակցել ակցիային, հաղորդագրություն ուղարկելով clickforjustice@anca.org. հասցեով: «Օգտվեք առիթից եւ հաղորդագրություն ուղարկեք ձեր ներկայացուցչին Վաշինգտոնում առ այյն, որ դուք նրանից արդյունք եք ակնկալում ցեղասպանության դեմ պայքարում: Ձեզ երկու րոպեից էլ քիչ է հարկավոր միանալու համար այն ամերիկացիների աճող թվին, որոնք պահանջում են վերջ տալ ցեղասպանությունների շարքին»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---