Կրթության նախարար. 12-րդ դասարանում միայն 3 առարկա կդասավանդվի24 օգոստոսի 2016 - 17:57 AMT PanARMENIAN.Net - 2016-17թթ. ուսումնական տարում ավագ դպրոցների աշակերտներին մի շարք էական փոփոխություններ են սպասվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, հայտնում է Yerkir.am-ը: Նա ասել է, որ պետք է կարողանանք վերաիմաստավորել «ավագ դպրոց» հասկացությունը, որպեսզի այն ճիշտ աշխատի և իր տեղում լինի: «Եթե մենք ունենք անկախ թեստավորման կենտրոն, որը, մոտավորապես, ԱՄՆ-ի համակարգի նմանությունն ունի` իրականացնում է կենտրոնացված քննություններ, ապա այս դեպքում ավագ դպրոցից դեպի բուհ անցումը շատ կարևոր է դառնում: Ավագ դպրոցը հանրակրթության մեջ պետք է լինի այն օղակը, որը կկարողանա միջոց ծառայել բուհ անցման համար»,- ասել է նախարարը: Նախարարն ասել է, որ շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում (բնականաբար, պատրաստվելուց հետո) որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չի գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը: «Այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասել է նախարարը: Նա նշել է նաև, որ ուսուցիչների աշխատավարձերի կրճատումներ չեն լինի, որովհետև այնպես են անելու, որ կարողանան «անհրաժեշտ» 34 ժամն ապահովել, պարզապես աշակերտը 3 առարկայի վրա կկենտրոնանա: Փոփոխությունն իրականացնելու ճանապարհին, սակայն, Մկրտչյանի հավաստմամբ, մեկ այլ խնդիր է առաջանում` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների դեպքում հարցը պետք է կարգավորվի այլ եղանակով: «Խնդիրը բավական դժվար է լուծել, քանի որ ՀՀ դպրոցների կեսից ավելին 300 աշակերտից ցածր թվաքանակ ունեն, և հոսքային ուսուցում ապահովելը բարդ է: Փոքրաթիվ աշակերտներ ունեցող ավագ դպրոցներում եթե ունենանք թվաքանակ, որը հնարավորություն կտա հոսքային պարապմունքներ անել, հիանալի կլինի, իսկ եթե չունենանք թվաքանակ, այդտեղ ձևաչափը մի փոքր այլ կլինի` աշակերտը հնարավորություն կունենա իր դպրոցում սովորել իր ընտրած 3 առարկաներն արդեն դասղեկի կամ կոնկրետ ուսուցչի միջոցով` առանձնացված ձևով` գրադարանում կամ համակարգչային սենյակում: Այսինքն` երեք առարկայի սկզբունքը կպահպանվի»,- ասել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է նաև, որ եթե համակարգն արդարեցրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել: «Հիանալի կլինի, եթե կարողանանք հասնել նրան, որ 12-րդ դասարանի աշակերտը, հոսքային մասնագիտորեն կողմնորոշում ունենալուն զուգահեռ, հնարավորություն ունենա 12-րդ դասարանում տեսնել, թե իր մասնագիտությունն ինչ կիրառելիություն ունի, բացի այդ` կոնկրետ աշխատել կրեդիտների վրա և դրանք վերցնել, տեղափոխել բակալավրիատ: Ի դեպ, սեպտեմբերից քննարկման ենք դնելու «Բարձրագույն կրթության մասին օրենքը», որն արդեն պատրաստ է, և այստեղ էլ լուրջ փոփոխություններ կան, որոնք օգնելու են ավագ դպրոցի կայացմանը»,- ասել է նախարարը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |