Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի25 օգոստոսի 2016 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Ավելի վաղ հայտարարվել էր 150 զոհված և 368 վիրավորված անձանց մասին: Անհետ կորածների ստույգ քանակը մինչ օրս հայտնի չէ, փրկարարական աշխատանքները չեն դադարել ամբողջ գիշեր: «Փրկրարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր և իրականացվում են նաև այժմ: Զոհերի քանակը Ռիետի կոմունայում կազմել 190, իսկ Ասկոլի-Պիչենո քաղաքում զոհվել է 57 մարդ»,-ասվում է փրկարարների հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Օգոստոսի 25-ի առավոտյան Իտալիայում գրանցվել են նոր ցնցումներ, մագնիտուդը եղել է 4,7: Ավերածությունների մասին դեռևս հաղորդագրություններ չկան: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |