ԿԸՀ-ն հաստատել է Արայիկ Խանդոյանի թեկնածությունը. ԲՀԿ-ից նրա մրցակիցը հանել է թեկնածությունը25 օգոստոսի 2016 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Որպես «Միայնակ գայլ» հայտնի ազատամարտիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորայր Հակոբյանը և նրա եղբայր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը: Վերջինս, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեռ» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ստացել է լիազորագիր, որով Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը: Արայիկ Խանդոյանը մեղադրվոււմ է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |