Գերմանիան մտածում է թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանից հեռանալու մասին25 օգոստոսի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի զինված ուժերը մտածում են իրենց ինքնաթիռները, որոնք ԱՄՆ կոալիցիայի կազմում թռիչքներ են իրականացնում թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանից դեպի Հորդանան և Կիպրոս, տեղափոխելու մասին: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: Որոշ ռազմական աղբյուրներ նշում են, որ այդ պատճառով առնվազն 2 ամսով կարող են ընդհատվել գերմանական ինքնաթիռների հետախուզական թռիչքները: «Մենք կցանկանայինք շարունակել մեր առաքելությունը Թուրքիայի տարածքից, սակայն «Ինջիրլիկ» ավիաբազան ունի այլընտրանք»,-ասել են Գերմանիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչները: Բացի այդ, սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը վստահ է, որ Գերմանիան պետք է դուրս բերի իր ինքնաթիռները թուրքական ավիաբազայից, քանի որ Անկարան հրաժարվեց թույլ տալ գերմանացի պաշտոնյաների այցն ավիաբազա: Օգոստոսի 24-ին Թուրքիայի օդուժն արևմտյան կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ ցամաքային ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում, որն ուղղված է ԻՊ գրոհայինների և սիրիացի քրդերի կամավորական ջոկատների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |