Հայաստանն ու ԱՄՆ-ն Սենատի կողմից հաստատված դեսպանի իրավունք ունեն

PanARMENIAN.Net - «Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդին նշանակելը Սենատի արտոնությունն է, սակայն տվյալ դրությամբ ես չեմ կարծում, որ Հոգլանդի թեկնածությունը հաստատվի»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա հույս է հայտնել, որ նախագահ Բուշը չի օգտագործի Հայաստանում դեսպանի պաշտոնում Հոգլանդին նշանակելու իրավունքը` շրջանցելով Սենատը: «Դա շատ կարեւոր պաշտոն է եւ մեր ժողովուրդները Սենատի կողմից հաստատված դեսպանի իրավունք ունեն»,- ընդգծել է Ադամ Շիֆը:



Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսապնի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը երկու անգամ արգելափակվել է Սենատի արտաքին գործերով հանձնաժողովի կողմից: Դրա պատճառ է դարձել Սենատում կազմակերպված լսումների ժամանակ Հոգլանդի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի ճանաչում Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---