Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. Կան տուժածներ

Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Թուրքական Շիրնաք գավառի Ջիզրե քաղաքում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, հզոր պայթյուն է որոտացել հսկիչ անցագրային կետում: Ռումբը տեղադրված է եղել կայանված ավտոմեքենայում:

Տեղեկություններ կան վիրավորների մասին, ակայն հստակ քանակը դեռ չի նշվում: Երկրի իշխանությունները չեն բացառում, որ պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան» NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սիրիային սահմանակից Սուրուչում ԻՊ ահաբեկիչների իրագործած ահաբեկչական գործողությունից և երկրի հարավ-արևելքում ոստիկանների վրա հարձակումներից հետո:

Օգոստոսի 18-ին 2 պայթյուն է որոտացել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում զոհվել է 5 մարդ, Վանում` 3: Վիրավորների թիվը երկու ահաբեկչություններում գերազանցել է 290-ը: Նույն օրը երրորդ պայթյունն է տեղի ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու, ռումբը պայթել է, երբ անցնում էր զինվորականների շարասյունը: Զոհվել է 5 զինվորական, տուժել` 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---