24 ապրիլի 2007 - 18:40 AMT
Ցեղասպանության մասին բանաձեւ. Թուրքիայի եւ ԱՄՆ-ի փոխադարձ շահերը, այնուամենայնիվ, կհաղթեն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հրեա անդամներից շատերը պաշտպանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, այդ թվում եւ նրանք, ովքեր լրջորեն պաշտպանում են Իսրայելի դիրքորոշումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, նրանք, ովքեր պաշտպանում են բանաձեւը, չպետք է սխալ թույլ տան եւ կապեն փաստաթղթի ճակատագիրը հրեական լոբբիի հետ: «Դա վտանգավոր պնդում է, եւ ես` որպես հրեա, դա շատ վիրավորական եմ համարում»,- ընդգծել է կոնգրեսմենը:

Նա նաեւ գտնում է, որ Կոնգրեսում բանաձեւի ներկայացվելուց հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները ցնցած առաջին ալիքից հետո փոխադարձ շահերը կհաղթեն, եւ Անկարայի եւ Վաշինգթոնի դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ