Մոսկվայում պատանդներ վերցրած Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել26 օգոստոսի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Քննիչները մեղադրանք են ներկայացրել Մոսկվայի կենտրոնում Սիթիբանկի շենքում պատանդներ վերցրած հայ գործարար Արամ Պետրոսյանին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Արամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 206 հոդվածի երկրորդ մասով՝ որպես զենք առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը»,-ասել է Իվանովան: Ըստ ՌԴ ՔՕ, այդ արարքը պատժվում է 6-15 տարի ազատազրկմամբ, որից հետո ազատության սահմանափակումով 1-2 տարի ժամկետով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սննկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը, որն օգոստոսի 24-ին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում, կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար պատժից, քանի որ կամավոր ազատ է արձակել մարդկանց: Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել ոստիկանությունում և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել պատանդներին: «Նրա խոսքերով, ինքն ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան: Օգոստոսի 24-ին Պետրոսյանը տեսահոլովակ էր տեղադրել YouTube-ում` զգուշացնելով, որ «դիմելու է ՌԴ ՔՕ կտրուկ, աղմկահարույց խախտման»: Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ամբողջությամբ ընդունել է մեղքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |