«Թևանիկը»` Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում26 օգոստոսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում: Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: «Թևանիկ»-ը ցուցադրվելու է հոկտեմբերի 4-ին: «Թևանիկի» պրեմիերան Երևանում տեղի է ունեցել 2014-ի գարնանը: «Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին: Ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: Ըստ ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Կեստուտիս Դրազդաուսկասի՝ ֆիլմը պատմում է պատմական բարդ իրադրության մեջ զարգացող հասարակ մարդկանց դրամայի մասին, որը հանգեցնում է կյանքի փխրունության մասին մտքին: Ֆիլմ արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ գործակցությամբ: 2016-ի հունիսին «Թևանիկը» ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ» ֆիլմը Hollywood International Moving Pictures Film Festival-ում: Վարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում «Թևանիկն» արժանացել է կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |