Թուրքական Ջիզրեում զոհերի թիվը հասել է 11, վիրավորվել է 78 մարդ26 օգոստոսի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Ջիզրե քաղաքում (Շիրնաք) ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 78 մարդ: Հզոր պայթյունը որոտացել է վաղ առավոտյան ոստիկանության վարչության հարևանությամբ գտնվող հսկիչ անցագրային կետի մոտ`այն ամբողջովին փլուզվել է: Իշխանությունները կարծում են, որ գրոհն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սիրիային սահմանակից Սուրուչում ԻՊ ահաբեկիչների իրագործած ահաբեկչական գործողությունից և երկրի հարավ-արևելքում ոստիկանների վրա հարձակումներից հետո: Օգոստոսի 18-ին 2 պայթյուն է որոտացել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում զոհվել է 5 մարդ, Վանում` 3: Վիրավորների թիվը երկու ահաբեկչություններում գերազանցել է 290-ը: Նույն օրը երրորդ պայթյունն է տեղի ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու, ռումբը պայթել է, երբ անցնում էր զինվորականների շարասյունը: Զոհվել է 5 զինվորական, տուժել` 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին: Photo: AP Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |