Թուրքիայի վարչապետ. Եթե ԵՄ-ն չչեղարկի վիզային ռեժիմը, լուրջ խնդիրներ կունենա ներգաղթյալների հետ26 օգոստոսի 2016 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդիրիմը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Եվրամիության միջև սպասվող վիզային ռեժիմի չեղարկման թեմային, հայտնում է Tert.am-ը: Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, և իրենք ակնկալում են, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ վիզային ռեժիմը կչեղարկի հոկտեմբերի կեսին: «Հակառակ պարագայում անօրինական ներգաղթյալների խնդիրը լուրջ անհանգստություն կդառնա ԵՄ երկրների համար: ԵՄ-ն պետք է սա գիտակցի որոշում կայացնելուց առաջ»,- ասել է Յըլդիրիմը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենք հետ չեն ընդունի Թուրքիայի տարածքով Եվրոպա անցած սիրիացի փախստականներին, եթե Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի կես չչեղարկվի: Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |