ZaRRian Corp ընկերությունը հայկական էմոջիների հավելված է ստեղծել iOS-ի համար

ZaRRian Corp ընկերությունը հայկական էմոջիների հավելված է ստեղծել iOS-ի համար

PanARMENIAN.Net - Բջջային հավելվածների մշակմամբ զբաղվող հարավկալիֆորնիական ZaRRian Corp ընկերությունը հայկական էմոջիների (տրամադրություն արտահայտող նշանների) հավելված է ստեղծել հուրախություն աշխարհի հայերի, հայտնում է Azbarez-ը:

ARMOJI հավելվածն օգտատերին հնարավորություն է տալիս մեսենջերներում տարվող զրույցներին հայկական կոլորիտ հաղորդել: Հավելվածն ունի 170 էմոջի կամ սմայլիկ, ինչպես դրանք հաճախ անվանում են, որոնք փոխանցում են զուտ հայկական կարծրատիպեր և հասկանալի կլինեն հայալեզու օգտատերին:

Հավելվածի հեղինակներն այժմ աշխատում են նոր էմոջիների վրա, որոնք կթողարկվեն առաջիկայում:

Թեև հավելվածը մշակել է ZaRRian Corp ընկերությունը, ARMOJI-ի հեղինակը Անգինե Նազարյանն է: Նա ամերիկահայ է և թիմի ղեկավարը: Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Կալիֆորնիայի հայ համայնքում:

Երբ նրան հարցրել են, թե ինչպես է ծագել հավելվածի գաղափարը, Նազարյանն ասել է. «Իրականում, ամեն ինչ սկսվեց մի հասարակ արտահայտությունից: Մտքումս անընդհատ ասում էի, որ կցանկանայի, որ տարբեր էմոջիներ լինեին: Վստահ եմ, շատերն են նման ցանկություն հայտնել: Ինձ համար դա դարձավ նպատակ: Քննարկելով գաղափարը հայկական համայնքում` ես հասկացա, որ միայն ես չեմ դրա կարիքը զգում: Մեզ հարկավոր էին սմայլիկների հայկական տարբերակներ, այստեղ էլ առաջացավ ARMOJI-ի գաղափարը»:

Հավելվածը դեռևս հասանելի է միայն iOS-ի համար, իսկ App store-ում այն կարելի է ձեռք բերել $1.99: Սակայն, հեղինակները մտադիր են առաջիկայում թողարկել նաև Android-ի համար նախատեսված տարբերակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---