«Ռեալ Սոլթ-Լեյքը» հաղթել է Յուրա Մովսիսյանի դուբլի շնորհիվ (վիդեո) 27 օգոստոսի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՄԼՍ-ի 27-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Կոլորադո Ռեպիդսին», հայտնում է Armfootball-ը: Ընդ որում խաղի ընթացքում ՌՍԼ-ն պարտվում էր 0:1 հաշվով: ՌՍԼ-ի կազմում դուբլ է ձևակերպել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը` նա գոլեր է խփել 39-րդ և 48-րդ րոպեներին: 57-րդ րոպեին Մովսիսյանը կարող էր հեթ-տրիկ ձևակերպել, սակայն չկարողացավ իրացնել իր վաստակած 11 մետրանոցը: ՌՍԼ-ն 43 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը: Հաջորդ խաղը նրանք կանցկացնեն սեպտեմբերի 8-ին, սեփական հարկի տակ մրցելով «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ: Հունիսին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի կազմում ճանաչվել էր MLS լավագույն ֆուտբոլիստը: 2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագհ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն իր հերթին մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |