ԶԼՄ-ներ. Թերեզա Մեյը կարող է սկսել Brexit-ն առանց խորհրդարանի քվեարկության27 օգոստոսի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է դիմել ԵՄ կազմից դուրս գալու մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին, ըստ որի կարելի է կազմակերպության կազմից դուրս գալ առանց նախնական քվեարկության խորհրդարանում, հայտնում է Telegraph-ը աղբյուրների վրա հղումով: Թերթը նշում է, որ Մեյը խորհրդակցել է կառավարության իրավաբանների հետ, որոնք հայտնել են, որ ինքը, որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ կարող է դիմել 50-րդ հոդվածին և սկսել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացն առանց հարցը քվեարկության դնելու խորհրդարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Վարչապետը հասկանում է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները քվեարկել են, և հիմա նա կշարունակի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը»,-մեջբերել է թերթը վարչապետի գրասենյակից իր աղբյուրի խոսքերը: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |