Հրդեհ մոսկովյան պահեստում. ԱՊՀ քաղաքացիներ են զոհվել

Հրդեհ մոսկովյան պահեստում. ԱՊՀ քաղաքացիներ են զոհվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ի առավոտյան պահեստ է բռնկվել Մոսկվայի հյուսիս-արևելքում: Հրդեհը համարվել է բարդության երկրորդ աստիճանի:

Ըստ նախնական տվյալների 16 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Մոսկվայի հրատապ ծառայություններում աղբյուրի վրա հղումով: Եվս 4 մարդ տուժել է:

Հրդեհված պահեստը պատկանում էր «Պեչատնի էքսպրես» տպարանին: Հրդեհը մարվել է:

Ըստ աղբյուրի, բոլոր զոհվածները ԱՊՀ քաղաքացիներ են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են: Նրանք աշխատում էին այդ տպարանում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հրդեհից 1 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---