Լավրով. Քրդերին չի կարելի օգտագործել Սիրիայի մասնատման համար27 օգոստոսի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Քրդերին չի կարելի օգտագործել Սիրիայի մասնատման համար` դա շղթայական ռեակցիա կառաջացնի, ինչը դա ոչ մեկի շահերից չի բխում: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Վստահ եմ, որ քրդերը պետք է սիրիական պետության մաս կազմեն, խնդրի լուծման մի մասը լինեն, ոչ թե վերածվեն մի գործոնի, որը կօգտագործվի Սիրիան պառակտելու համար: Իսկ դա շղթայական ռեակցիա կառաջացնի ամբոջղ տարածրջանում, դա ոչ ոքի շահերից չի բխում»,-ասել է Լավրովը: Նա հավելել է նաև, որ Սիրիայի ղեկավարության համաձայնությամբ այդ երկրում միայն ռուսական և իրանական զորամիավորումներ կան: «Սիրիայում բազմաթիվ երկրների զինվորականներ կան, զինված ուժեր, որոնք այնտեղ են առանց Սիրիայի ղեկավարության համաձայնության: Սիրիայի ղեկավարությունը համաձայնություն է տվել միայն ռուսական և իրանական զորակազմերի ներկայությանը»,-ասել է Լավրովը: Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Նշվում է, որ նախագահները հանգամանալից զրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Էրդողանն իրազեկել է Պուտինին Ջերաբլուսում ռազմական գործողության ընթացքի մասին, հայտնել է Lenta.ru-ն: Մինչդեռ ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն պայմանավորվել Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի գործողության վերաբերյալ: Մոսկվան իր համաձայնությունը չի տվել: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |