Սիրիական ընդդիմության ջոկատները լքել են վերջին հենակետը Դամասկոսի մերձակայքում27 օգոստոսի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Դարայա քաղաքից, որը Դամասկոսից ոչ հեռու է գտնվում, կառավարության և քաղաքում գտնվող խմբավորումների միջև պայմանավորվածությամբ, մոտ 700 զինյալ է հեռացել իր անձնական զենքով: Հեռացել է նաև 4000-5000 խաղաղ բնակիչ, հայտնում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով: Զինյալներին երաշխավորվել է անցումը կառավարության տրամադրած ավտոբուսներով մինչև ընդդիմության կողմից վերահսկվող Իդլիբ, իսկ խաղաղ բնակիչներին կտեղավորեն վրաններում: 8000 մարդ ցանկացել է մնալ քաղաքում: Տարհանումից հետո քաղաք կմտնեն նախագահ Բաշար Ասադի զորքերը: Սա Դամասկոսի հերթական հաջողությունն է, որը զգալի առավելության է հասել Սիրիայի կենտրոնական շրջաններում` կիրառելով բնակավայրերի տևական պաշարման և շրջափակման մարտավարությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Ժնևում բանակցում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հանդիպման ավարտին հայտարարեց, որ «Դարայան լքելու գործողությունն ավարտված է»: Լավրովն ու Քերին համաձայնեցրել են պայմանները, որ անհրաժեշտ են նոր հրադադարի փուլային հաստատման համար, սակյան չեն ստորագրել համաձայնագիրը: Դետալները դեռ մշակվում են: Ընթերցեք նաև. Թուրքական տանկերի երրորդ շարասյունը կմտնի Սիրիա, եթե քրդերը չհեռանան Մանբիջից Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |