Կանադայի վարչապետն այսօր հանդես է եկել ուղերձով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն այսօր հանդես է եկել ուղերձով Հայոց Ցեղասպանության 92-րդ տարելիցի առիթով: «Այսօր մենք հիշում ենք մարդկային կյանքերի ահավոր կորուստները Օսմանյան կայսրության վերջին տարիներին` 1915 թվականին, մասնավորապես` հայ ժողովրդի կրած սոսկալի տառապանքը: Անցած տարի ես հիշեցրել էի, որ Կանադայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են «քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» ճանաչող բանաձեւեր: Այս օրը ստիպում է մեզ հիշել, թե ինչու պիտի ամեն բան անենք, որպեսզի երաշխավորենք, որ մերօրյա աշխարհում գերիշխեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները: Այսօր հայկական ու թուրքական ծագում ունեցող կանադացիները ապրում են միասին, կիսում են հանդուրժողականության արժեքները: Մենք հուսով ենք, որ նույն արժեքները կառաջնորդեն Հայաստանին եւ Թուրքիային` զարգացնելու իրենց փոխհարաբերությունները: Ձեզ հետ միասին այսօր հիշում եմ անցյալը եւ կիսում ձեր հույսերը` խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա կերտելու գործում»,- ասվում է Սթիվենի Հարփերի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---